
Ծառայություններ
Շոգեհարում


Աշխարհում միակ արտոնագրված գյուտ՝ գինով անհատական շոգեհարում. աշխարհում առաջին անգամ գինու գոլորշիները օգտագործվում են որպես գեղարարական միջոց: Ընկղմվելով աստվածային ըմպելիքի դյութիչ գոլորշիների մեջ, Ձեր մարմինը ենթարկվում է ոչ միայն նրա առողջարար ազդեցությանը, այլ տեղափոխվում է կարծես եդեմական մի աշխարհ:
Խաղողով և Գինով սպայում կատարվոմ է շոգեհարում կարմիր գինու գոլորշիներով՝ անհատական շոգեհարման սարքում՝ կիրառելով գլխի, դեմքի սառեցման կոնտրաստային մեթոդը: Պրոցեդուրան տևում է 25-30 րոպե, որի ընթացքում գինու մեջ եղած բազում օգտակար նյութերը, միներալները, վիտամինները, օրգանական թթուները, դաբաղանյութերը, աղերը, մաշկի և նրա ծակոտիների միջոցով ներթափանցում են Ձեր օրգանիզմ, որի արդյունքում հանգստանում է ձեր նյարդամկանային համակարգը, կարգավորվում է բոլոր կենսական կարևոր օրգան-համակարգերի աշխատանքը: Այս պրոցեդուրան նպաստում է վնասակար նյութերի և ավելորդ հեղուկի հեռացմանը օրգանիզմից, ինչպես նաև ունի ճարպալուծ, հակացելյուլիտային, նիհարեցնող հատկություն: Գինու գոլորշիները մաշկի վրա թողնում են անզուգական ազդեցություն: Գինու գոլորշիները ջրի գոլորշիների համեմատությամբ ավելի արագ, էֆեկտիվ, լիարժեք են ներթափանցմանը մաշկի, այնուհետ արյան մեջ: Բացի այդ գինու մեջ եղած գինեթթուն փոխազդելով վերնամաշկի սպիտակուցների հետ, ուռճեցնում է վերնամաշկը՝ նպաստելով մահացած բջիջների արագ և խորքային հեռացմանը: Այսպիսով գինով շոգեհարումը համարվում է նաև, մաշկի կատարյալ և անփոխարինելի նախապատրաստում պիլինգի: Շոգեբաղնիքը յուրաքանչյուր հաճախորդի համար պատրաստվում է յուրահատուկ բաղադրատոմսով հաշվի առնելով նրա օրգանիզմի և մաշկի առանձնահատկությունները: