
Ծառայություններ
Ոտքերի խնամքի պրոցեդուրաներ
Խաղողով և Գինով սպայում առաջարկվում է ոտնաթաթերի խնամքի փաթեթ, որը իր մեջ
ներառում է.
Ոտնաթաթերի հիդրոմերսող լոգանք սպիտակ գինով
Ոտնաթաթերի պիլինգ խաղողի կորիզներով
Ոտնաթաթերի մաքրումը իրականացվում է կենտրոնի կողմից արտոնագրված՝ գինով, խաղողի պտղամսով, խողողի կորիզիներով և խաղողի կորիզի յուղով պատրաստված հատուկ խյուսով: Կատարվում է մաշկի խորը մաքրում: Արդյունքում վերացվում է կրունկների մաշկի չորացած հատվածները, հեռացվում է ամբողջ մահացած վերնամաշկը՝ հաղորդելով ոտնաթաթերին նուրբ և թարմ տեսք:


Ոտնաթաթերի դիմակ կավով, գինով և այլ բնական նյութերով
Ոտնաթաթերի դիմակը իրագործվում է կենտրոնի բժիշկ տնօրենի հատուկ բաղադրատոմսով պատրաստված՝ կավով, գինով, խաղողի կորիզների յուղով, որի արդյունքում ոտնաթաթերի մաշկը ձգվում է, հարթեցվում և սպիտակում:
Ոտնաթաթերի մերսում խաղողի կորիզների յուղով
Ոտնաթաթերի մերսումը կատարվում է խաղողի կորիզների յուղով, որը յուրահատուկ բնական նյութ է, այն ունի մաշկի ռեգեներացիան (վերականգնումն) ակտիվացնող, մաշկը խոնավացնող, վիտամիններով հարստացնող, սնուցող և
հակաօքսիդանտային (հակաուռուցքային) հատկություն: Արդյունքում ոնտաթաթերի մաշկը դառնում է նուրբ, փափուկ և թավշյա: