Subtraction-3 copy

ԴԵՄՔԻ ԽՆԱՄՔ

Դեմքի շիճուկ գինեթթվով

Գինեթթվով դեմքի շիճուկը բաղադրիչների իդեալական համադրություն է մաշկը սնուցելու և երիտասարդ ու փարթամ տեսք հաղորդելու համար: Գինեթթուն մաքրում է մաշկը և ազատվում մահացած բջիջներից, խցանված ծակոտիներից և գունաբացում է այն: Մենքնաև ավելացրել ենք հիալուրոնաթթու լրացուցիչ խոնավացման համար և ալֆա արբուտին՝ մաշկը պայծառացնելու ևպիգմենտացիայի դեմ պայքարելու համար:
Բաղադրությունը մանրակրկիտ և խորը ուսումնասիրված է բժիշկների, կենսաքիմիկոսների և կենսաբանների մեծ թիմի կողմից: Բաղադրիչները ստանում ենք խաղողի յուրահատուկ տեսակներից՝ օգտագործելով սեփական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մաշկի որակի բարելավման առավելագույն արդյունք և նվազագույն կողմնակի ազդեցություններ: Spa line-ի բոլոր ապրանքատեսակները բնական են, վեգան և փորձարկված չեն կենդանիների վրա:

100 մլ
FACE SERUM 2
100 մլ
FACE SERUM
Subtraction-3 copy

Դեմքի շիճուկ գինեթթվով

Հատկություններ

• Պայծառացնող ազդեցություն

Շնորհիվ իր շերտազատող և վերականգնող ազդեցության, պրոդուկտը տեսանելիորեն պայծառացնում է մաշկի գույնը, վերացնում է արևից առաջացած անցանկալի պիգմենտացիաները:

• Արյունահոսքի կարգավորում

Պրոդուկտը բարելավում է մաշկի արյան հոսքը` ապահովելով մաշկի բջիջների կենսագործնեության համար անհրաժեշտ սննդանյութեը և թթվածինը: Այն մաշկին հաղորդում է բնական տեսք ու գույն:

• Խոնավեցնող ազդեցություն

Հիալուրոնաթթուն խորը խոնավեցնում և սնուցում է մաշկը: Խոնավեցնող ազդեցությունը պահպանվում է երկար ժամանակ:

• Հակատարիքի ազդեցություն

Պրոդուկտը նպաստում է կնճիռների վերացմանը՝ հաղորդելով մաշկին երիտասարդ և առողջ փայլ, դարձնում է մաշկը ավելի ձիգ և առանձգական:

• Հակա-ակնե ազդեցություն

Գինեթթուն օգնում է բուժել և կանխել անցանկալի ակնեներիառաջացումը` մաքրելով խցանված ծակոտիները, վերահսկելով ճարպի արտադրությունը: Ունի հակամանրէային և շերտազատող ազդեցություն:

• Կոլագենի արտադրության խթանում

Շիճուկը օգնում է խթանել կոլագենի արտադրությունը: Քայքայելով հին կոլագենի մանրաթելերը, հեշտացնում է նոր մանրաթելերի ձևավորումը: Այս հատկության շնորհիվ մաշկը դառնում է ավելի երիտասարդ:

• Ծակոտիները փոքրացնող ազդեցություն

Օգտագործման եղանակ

Կիրառել մաքուր մաշկին ամեն օր, նախընտրելի է երեկոյան։ Մերսել մաշկին շրջանաձև շարժումներով։ Լավագույն արդյունք կնկատվի Spa line-ի մյուս պրոդուկտների հետ զուգերդելիս: Հակացուցված է բաղադրիչների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց: Խուսափել աչքերի հետ կոնտակտից: Միայն արտաքին օգտագործման համար:

Բաղադրություն

Ջուր
Պրոպանդիոլ 1,3
Նիացինամիդ
Բիո կոնսերվանտ
Գինեթթու
Ալֆա արբուտին
ULMW հիալուրոնաթթու
HMW հիալուրոնաթթու